«Բրիթիշ փեթրոլիում»-ը  բարձր զգոնությամբ է աշխատել ապրիլյան պատերազմի օրերին

 Վրաստանում «Բրիթիշ փեթրոլիում» ընկերության տնօրենը հայտարարել է, որ իր ղեկավարած կառույցը լարված աշխատանքային ռեժիմ է ունեցել ապրիլի սկզբին:

4032ChrisSchlueter«Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում, Բրիթիշ փեթրոլիում ընկերությունը Վրաստանում բարձր զգոնությամբ է աշխատել, սակայն էնեգակիրների գործունեությունը չի դադարեցվել,— պատասխանելով Ալիք մեդիայի հարցին, հայտարարել է «BP»-ի Վրաստանի ղեկավար Քրիս Շլութերը:

Թբիլիսիի «Ռումզ» հյուրանոցում կազմակերպված` «Էներգետիկ անվտանգություն. Հին եւ նոր աշխարհաքաղաքական մոտեցումներ» միջազգային էնեգետիկ համաժողովին մասնակցում են էներգետիկ ոլորտի փորձագետներ` Թուրքիայից, Ադրբեջանից, Վրաստանից, Հայաստանից, ԱՄՆ-ից եւ ԵՄ երկրներից: Համաժողովը, որի պաշտոնական բացմանն են մասնակցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին եւ Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, տեղի է ունենում Գերմանիայի` Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի նախաձեռնությամբ:

Թողնել պատասխան