Վրաստանը միանում է «Թանգարանային գիշեր» ակցիային

Վրաստանն արդեն 4-րդ անգամ միանում է «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառմանը։ Մայիսի 19-ին մայրաքաղաք Թբիլիսիի գրեթե բոլոր թանգարանները մինչև կեսգիշեր բաց և անվճար կլինեն այցելուների համար։

Միջոցառումն առաջին անգամ անցկացվել է 1999 թվականին Ֆրանսիայում, Վրաստանը եվրոպական այս ակցիային միացել է 2015 թվականին:

Աշխարհի տարբեր երկրներում անցկացվող «Թանգարանային գիշեր» միջոցառման անցկացումը նպատակ ունի ավելացնել թանգարաններ այցելողների թիվը։

Թողնել պատասխան