Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպել է Աջարիայի գերագույն խորհրդի անդամներին

Գիորգի Մարգվելաշվիլին Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավարի թեկնածուի հարցով խորհրդակցություններ է անցկացրել Աջարիայի գերագույն խորհրդի ընդդիմադիր կուսակցությունների անդամների հետ:

Խորհրդակցությունները տևել են մի քանի ժամ: Նախագահը հանդիպել է տարբեր կուսակցությունների և խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

«Աջարիայի Ինքնավար Հանրապետության մասին» սահմանադրական նորմի և «Աջարիայի Ինքնավար Հանրապետության սահմանադրությամբ» որոշված ընթացակարգերի համաձայն, Վրաստանի նախագահը խորհրդում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններից հետո, գերագույն խորհրդին կներկայացնի կառավարության ղեկավարի թեկնածուին:

Թողնել պատասխան