Գյուղատնտեսական մթերքների արտահանումը 35 տոկոսով ավելացել է

Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության համաձայն՝ արտահանվող գյուղատնտեսական մթերքների ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է ավելի քան 35 տոկոսով:

2018 թվականի ապրիլի 1-ը ներառյալ արտահանվել է ավելի քան 207.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գյուղատնտեսական արտադրանք, որը 34.7 տոկոսով ավել է, քան 2017 թվականի նույն ժամանակահատվածում: Նախորդ տարի, նույն ընթացքում արտահանվել է 154 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ագրոմթերք:

2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ագրոմթերքի հիմնական արտահանման շուկաներն են՝ Ռուսաստանը (52.2 մլն դոլար), Եվրամիությունը (42.6 մլն դոլար), Ադրբեջանը (23.2 մլն դոլար), Թուրքիան (22.2 մլն դոլար), Ուկրաինան (16.5 մլն դոլար), Ղազախստանը (11.1 մլն դոլար):

Ըստ տեղեկատվության՝ նշված ժամանակահատվածի ագրոմթերքի արտահանումը Եվրամիության երկրներ ավելացել է ավելի քան 11.2 մլն դոլարով (38.1 տոկոսով), ինչը հիմնականում պայմանավորվում է ալկոհոլային խմիչքների, խաղողի գինու և ընկույզի արտահանմամբ:

2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հիմնական արտահանվող ապրանքներն են՝ խաղողի բնական գինին (41.9 մլն դոլար), հանքային ջրերը (32,2 մլն դոլար), ալկոհոլային խմիչքները (28,5 մլն դոլար) և ընկույզը (18,6 մլն դոլար):

Թողնել պատասխան