Ես հետապնդվել եմ Սահակաշվիլիի կողմից. Քիբար Խալվաշի

Քիբար Խալվաշին նամակով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան  «Ռուսթավի 2» հեռուստաընկերության դատական գործում որպես երրորդ կողմ ներգրավվելու պահանջով: Դատարանի շենքից դուրս գալուց հետո «Ռուսթավի 2»-ի հետ զրույցի ժամանակ վերջինս խոսել է նամակի մանրամասների մասին:

««Ռուսթավի 2»-ի հետ կապված խնդիրն առաջացել է իմ փախստական դառնալուց հետո։ Այն ժամանակ Գերմանիայում փաստաթղթերս հանձնեցի և տեղեկացրի, որ ես հետապնդվել եմ ու դարձել Սահակաշվիլիի բռնության զոհը, ինչից հետո ստիպված էի ոչ միայն «Ռուսթավի 2»-ը, այլև մյուս բիզնեսներս էլ կորցնել: Եղբայրս և գործընկերներս բանտարկվեցին: Այս ամենն ապացուցված է և ես մեկ անգամ ևս կապացուցեմ»,- հայտարարել է Քիբար Խալվաշին:

Հիշեցնենք, որ Վրաստանի գերագույն դատարանը վճռեց հեռուստաընկերության սեփականության իրավունքը հանձնել Խալվաշիին, ավելի ուշ, ընկերության գործող ղեկավարության դիմումի համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ժամանակավորապես (մինչև մարտի 8-ը) կասեցրեց այդ որոշումը:

Լուսանկարը` Tabula.ge-ի

Թողնել պատասխան