Ես և՛ Վրաստան կվերադառնամ, և՛ Ուկրաինա. Սաակաշվիլի

Վրաստանի երրորդ նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, ով ուկրաինական իշխանությունների կողմից օրերս արտաքսվեց Լեհաստան, այսօր մտադիր է գնալ Հոլանդիա:

Սաակաշվիլին հայտարարել է, որ առաջիկայում ծրագրում է այցելել եվրոպական մի քանի երկիր, որտեղ նախատեսված հանդիպումներ ունի:

«Վաղը ես մեկնում եմ Բրյուսել, իսկ հետո ես կշրջեմ ողջ Եվրոպայով: Հանդիպումներ ունեմ Բրյուսելում, Գերմանիայում, Ֆրանսիայում և այստեղ` Լեհաստանում: Ուկրաինայում ես ազատ չէի, չէի կարող լքել երկիրը: Հիմա ազատ եմ, ինչպես ազատ թռչուն: Ես կարող եմ ճախրել հետ և առաջ», — ասել է Սաակաշվիլին:

Քաղաքական գործիչը հաստատել է, որ պատրաստվում է վերադառնալ Ուկրաինա՝  խաղաղ ճանապարհով իշխանափոխության հասնելու համար: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ իր ծրագրերը սահմանափակված չեն միայն Ուկրաինայով, ըստ Սաակաշվիլիի՝ մտադիր է Վրաստանում «պայքարել օլիգարխիկ ռեժիմի դեմ»:

Լուսանկարը՝ Interpressnews.ge-ից

Թողնել պատասխան