Ուժի մեջ է մտնում Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների երկարաձգման որոշումը

Հուլիսի 9-ին ուժի մեջ մտավ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները 6 ամսով երկարաձգելու մասին որոշումը։ Այս մասին ասվում է Եվրամիության պաշտոնական հանդեսում:

«2018 թվականի հուլիսի 5-ին ԵՄ-ի Խորհուրդը Ռուսաստանի տնտեսության որոշ հատվածների դեմ ուղղված տնտեսական պատժամիջոցները երկարաձգել է մինչև 2019 թվականի հունվարի 31-ը: Որոշումը ուժի մեջ է մտել հուլիսի 9-ին»,- ասված է փաստաթղթում:

Հիշեցնենք, որ 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմումից և անջատողականներին աջակցությունից ցույց տալուց հետո ԵՄ-ն ռուսական բիզնես ոլորտի և կոնկրետ անհատների դեմ մի շարք տնտեսական պատժամիջոցներ կիրառելու որոշում կայացրեց:

Թողնել պատասխան