Ընդդիմության ցույցի մասնակիցները վնասվածքներ են ստացել. փաստաբան

Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» կողմից կազմակերպված ցույցի ժամանակ 6 անձ է ձերբակալվել: Փաստաբան Գոգա Օնիանիի խոսքով, դատական նիստը տեղի կունենան այսօր: Օնիանին պնդում է, որ բոլոր ձերբակալվածները վնասվածքներ ունեն:

«Ըստ տեղեկությունների, նրանք մարմնական վնասվածքներ են ստացել ձերբակալվելուց հետո: Նրանցից  երկուսի վիճակը այնքան ծանր է եղել, որ տեղափոխել են հիվանդանոց, այնուհետև կրկին ժամանակավոր մեկուսարան»,- ասել է Օնիանին:

Թողնել պատասխան