Էլեկտրաէներգիայի ժամանակավոր սահմանափակումներ

Վրաստանի շրջանների մի մասը ժամանակավոր կզրկվեն էլեկտրականությունից: Փետրվարի 15-ին, ժամը 12:00-13:00-ը «Զուգդիդի 220» ենթակայանը չի գործի, վերականգնողական աշխատանքների պատճառով: Այսպիսով` Զուգդիդի քաղաքում վերոնշյալ ժամանակահատվածում  կդադարեցվի 1439 բաժանորդների էլեկտրաէներգիայի մատակարարումը:
13:00-14:30-ը «Գարդաբանի 500» ենթակայանը վերականգնողական աշխատանքների պատճառով կդադարեցնի աշխատանքը: Էլէներգիայի մատակարարումը ժամանակավոր կդադադրեցվի 9441 բաժանորդի համար:

«Բաթումի 220» ենթակայանը 10:00-13:00 նույնպես չի գործի և նույնպես վերականգնողական աշխատանքների պատճառով:

Թողնել պատասխան