Ընդդիմադիրներն իշխանություններին դավաճանության մեջ են մեղադրում

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներ Ակակի Մինիշվիլին և Գոգա Օնիանին դիմել են Վրաստանի գլխավոր դատախազությանը՝ փոխգնդապետ Գիա Ցերցվաձեի գործով հետաքննություն սկսելու պահանջով:

Ռուսատանի կողմից միջազգային հետախուզման մեջ գտվող Ցերցվաձեն օրերս ձերբակալվել է Ուկրաինայում, տեղեկացնում է «Interpressnews.ge»-ն։ Ընդդիմադիր գործիչները նշում են, որ Վրաստանի իշխանությունները Ցերցվաձեին չեն տեղեկացրել ՌԴ-ի որոշման մասին։

«Վերջին շրջանում ավելի հաճախ ենք առընչվում Վրաստանի իշխանությունների կողմից իրականացվող դավաճանության դեպքերի հետ: Ցավալին այն է, որ Բիձինա Իվանիշվիլին արդեն Ներքին գոծերի և Արդարադատության նախարարների օգնությամբ է պատժում այն մարդկանց, ովքեր պաշտանել են  Վրաստանի ազատությունն ու տարածքային ամողջականությունը: Դրա վառ օրինակն է Գիա Ցերցվաձեն: Նրան իշխանությունները չեն զգուշացրել սպասվող վտանգի (ՌԴ-ի կողմից նրա նկատմամաբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին-խմբ․) մասին: Սա խոսում է ուղիղ կերպով այլ երկրին աջակցելու մասին, ինչը դեմ է Վրաստանի շահերին»,- հայտարարել են ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները՝ պահանջելով մեղավորների նկատմամբ քրեական գործ հարուցել:

Հիշեցնենք՝ վրաց զինվորական, փոխգնդապետ Գիա Ցերցվաձեն, ով մասնակցել է 1990-ականների սկզբին տեղի ունեցած աբխազական, այնուհետև նաև 2008 թ․-ի ռուս-վրացական պատերազմներին, օրեր առաջ ձերբակալվել է Ուկրաինայում: Ռուսաստանը նրան մեղադրում է 2003թ․-ին կատարած հանցագործությունների մեջ և նրա հանդեպ միջազգային հետախուզում  էր հայտարարել 2016 թվականի դեկտեմբերի 23-ին:

Թողնել պատասխան