Թբիլիսիի քաղաքապետարանը վերանորոգում է Վարկեթիլիի կամուրջները

Թբիլիսիի քաղաքապետարանը սկսում է Վարկեթիլի թաղամասի կամուրջների վերականգնողական աշխատանքները։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Նա նշել է, որ ծրագրի շրջանակներում ծախսվելու է 1,5 մլն լարի, աշխատանքները կավարտվեն 7 ամսվա ընթացքում:

«Վարկեթիլիի կամուրջները վերանորոգվում ու ամրացվում են անցկացված ստուգումների հիման վրա․ գնահատվել և անհրաժեշտ է համարվել դրանց վերանորոգումը: Նշված կամուրջներն արդեն 10 տարի է շահագործվում են, սակայն, այդ ընթացքում երբևէ չեն վերանորգվել։ Գործընթացը ներառում է վնասված բետոնե սալիկների ապամոնտաժում, նորերի կառուցում, ջրահեռացման համակարգի վերանորոգում և այլն»,-ասել է Կալաձեն:

Կալաձեի խոսքերով, Թբիլիսիի քաղաքապետարանը ակտիվորեն կհամագործակցի նաև ճանապարհային ոստիկանության հետ, որպեսզի քաղաքացիները տեղաշարժի առումով խնդիրների չհանդիպեն:

Թողնել պատասխան