Թբիլիսիի օդանավակայանում մի շարք չվերթներ են հետաձգվել

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում մառախուղի պատճառով Ստամբուլ, Մյունխեն և Թեհրան ուղղությամբ թռիչքները չեղարկվել են:

«Բացի չեղարկված թռիչքներից, Կիև-Թբիլիսի թռիչքն իրականացնող ինքնաթիռները ստիպված են եղել վայրեջք կատարել Քութայիսիում: Դրանցից մեկն արդեն Թբիլիսի է հասել, երկրորդը թռիչքը կսկսի շուտով»,-ասվում է Թբիլիսիի միջազգային օդանավակայանի տարածած հայտարարությունում:

Այս պահի դրությամբ Թբիլիսիի օդանավակայանը աշխատում է նորմալ ռեժիմով:

Լուսանկարը` Gruzia.info-ի

Թողնել պատասխան