Թբիլիսիում բնակելի շենքի շքամուտքում նռնակ է հայտնաբերվել

Թբիլիսիի Քսանի փողոցի բնակելի շենքերից մեկի շքամուտքում նռնակ է հայտնաբերվել: «Կուրիերի» տեղեկությամբ, նռնակը գտել են շենքի երրորդ հարկում ապրող նախկին ոստիկանի բնակարանի մուտքի դռան առջև։

Նռնակը նկատել է շենքի բնակիչներից մեկը՝ անմիջապես ահազանգելով ոստիկանություն: Տեղում մոբիլիզացվել են ոստիկանության մի խումբ աշխատակիցներ, նռնակը  փորձաքննության է տարվել: Հանցագործության դրդապատճառներն անհայտ են, նախկին ոստիկանի ընտանիքը միջադեպին դեռևս չի անդրադարձել:

Թողնել պատասխան