Թբիլիսիում սպանվել է «Վարկեթիլի 96» շուկայի բաժնետերերից մեկը

Մարտի 21-ին Թբիլիսիի Ճաբուա Ամիրեջիբիի մայրուղու վրա սպանություն է տեղի ունեցել: Նախնական քննության արդյունքում պարզվել է, որ սպանվածը «Վարկեթիլի 96» ՍՊԸ-ի շուկայի բաժնետերերից մեկն է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Ն.Կ.-ն «Վարկեթիլի 96»-ից բացի, բաժնետեր է նաև այլ ընկերություններում:

Դեպքի վայրից հայտնել են, որ տղամարդը սպանվել է սեփական բնակարանում հրազենի կրակոցից:

ՆԳՆ-ի կողմից դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ եւ 236-րդ հոդվածներով՝ դիտավորյալ  սպանություն, ապօրինի զենք ձեռք բերելը եւ պահելը։

Թողնել պատասխան