Թբիլիսոբան` քույր քաղաքների հյուրերի հետ

14691021_1599713637005261_4214233619346065172_nՎրաստանի մայրաքաղաքն արդեն երկրորդ օրն է տոնում է Թբիլիսոբան՝ Թբիլիսիի տոնը: Այս առիթով բազմաթիվ միջոցառումներ, ցուցահանդես-վաճառքներ են տեղի ունենում քաղաքի կենտրոնական փողոցներում եւ պուրակներում, հրապարակում` ցերեկային, իսկ գիշերային ժամերին քաղաքի տարբեր անկյուններում տեղի են ունենում համերգներ:

Հոկտեմբերի 15-ին Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան եւ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այցելել են Թբիլիսիի «Ռիկղե» այգի, որտեղ երեխաների համար խաղահրապարակներ կան, կազմակերպվում են խաղեր ու զվարճալի միջոցառումներ։ Զուգահեռաբար, քաղաքում են գտնվում Թբիլիսիի քույր քաղաքների քաղաքապետներն իրենց պատվիրակություններով:14690876_1599713767005248_7065845963811081146_n

Այսպես, ի պատիվ Թբիլիսիի եւ Գերմանիայի Զաարբյուկեն քաղաքի գործընկերության 40-ամյակի, Թբիլիսիի եւ Զաարբյուկենի քաղաքապետերը մասնակցել են երկու քաղաքների ընկերությանը նվիրված գրքի շնորհանդեսին: Սրանից բացի Զաարբրյուկեն-Թբիլիսի-Նանտ եռակողմ եղբայրությունը նշելու նպատակով անց է կացվել «Ֆոտոմարաթոն 2016» ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել նաեւ Վրաստանում Ֆրանսիայի եւ Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանները, գրքի հեղինակ Ալեքսանդր Կարտոզիան, Թբիլիսիի քաղաքապետարանի եւ սակրեբուլոյի՝ ավագանու ներկայացուցիչները, ինչպես նաեւ Գյոթեի հիմնադրամի եւ Ֆրանսիական համալսարանի աշխատակիցները: Զաարբրյուկենի մասին Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան ասել է. «Այս քաղաքի հետ մեզ բազմամյա եղբայրությունն է կապում: Գիրքն ընդգրկում է քաղաքների ընկերության 40-ամյա պատմությունը, բոլոր ընդհանուր ծրագրերն ու նախագծերը, որոնք իրականացրել ենք միասին: Համոզված եմ՝ մեր համագործակցությունը կշարունակվի նաեւ ապագայում»:14572796_1599713920338566_8489603111946198470_n

Նարմանիան Թբիլիսոբայի առիթով հանդիպել է Զաարբրուկենի քաղաքապետ Շարլոտա Բրիցի հետ: Թբիլիսիի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման հիմնական նպատակը երկու քաղաքաքների ապագա համագործակցության հեռանկարները քննարկելն է եղել, մասնավորապես՝ տրանսպորտի եւ կրթության ոլորտներում, ինչպես նաեւ եկող տարվա ընթացքում կայանալիք համատեղ բիզնես-ֆորումը: Հանդիպման ընթացքում Նարմանիան կարեւորել է համալսարանների միջեւ ուսանողների փոխանակման ուղղությամբ համագործակցությունը։ Այս ծրագրում ներգրավված է նաեւ Թբիլիսիի քաղաքապետարանը:

14724572_1599713953671896_6719546384361821294_nՆարմանիան հանդիպել է նաեւ Անկարայի սակրեբուլոյի՝ ավագանու պատվիրակությանը եւ Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանին: Թբիլիսիի քաղաքապետը պարգեւատրել է պատվավոր թբիլիսցիներին: Կոչումն այս տարի ստացել են բժիշկներ Լեւան Ճաճիաշվիլին եւ Գելա Մուխաշավրիան, վետերան ֆուտբոլիստ Ալեքսանդրե Չիվաձեն, դերասաններ Լալի Բադուրաշվիլին, Նոդար Մգալոբլիշվիլին եւ Թամար Սխիրտլաձեն: Պարգեւատրվել են նաեւ պարարվեստի ներկայացուցիչներ, ջութակահարներ, ակադեմիկոսներ, նկարիչներ եւ ռեժիսորներ:

Հարկ է նշել, որ «Պատվավոր Թբիլիսցի» կոչումը՝ ըստ ավանդույթի, ստանում են Թբիլիսիի եւ Վրաստանի զարգացման համար հատուկ ներդրում ունեցած մարդիկ: Այս պարգեւատրումը, ինչպես նաեւ «Թբիլիսոբա» տոնն առաջին անգամ տեղի է ունեցել 1979թ․ հոկտեմբերի 28-ին: 1990-ականների սկզբին կարճատեւ ընդհատումից հետո՝ 1995-ից մինչ օրս տոնը շարունակվում է նշվել ամեն տարի։

Թողնել պատասխան