Թուրքիայում վրաերթի ենթարկված մանկական անսամբլը վերադարձել է Վրաստան

Վրաստան են վերադարձել «Լամպարի»  մանկական անսամբլի մասնակիցները, ովքեր Թուրքիայում վրաերթի էին ենթարկվել: Վրաց-թուրքական «Սարփի» անցակետում նրանց դիմավորել են  հարազատներն ու ընկերները: Պատանիներն իրենց լավ են զգում, բայց հիմնականում բոլորը վնասվածքներ ունեն: Վթարը տեղի է ունեցել նախօրեին՝ Տրապիզոն քաղաքից 120 կմ հեռավորության վրա: Անսամբլը մեկնում էր Բուլղարիա փառատոնի: Ավտոբուսը, որում 38 ուղևոր է եղել, դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել: Քննություն է ընթանում՝ վթարի պատճառները ճշտելու նպատակով:

Երեխաները միայն թեթև վնասվածքներ են ստացել,  լուրջ վնասվածքներ ունեն 7 ծնողներ: Մի քանի տուժածներ դեռևս գտնվում են Թուրքիայի հիվանդանոցներում, ըստ բժիշկների՝ նրանց կյանքին այժմ վտանգ չի սպասվում: Ծանր է անսամբլի օպերատորի առողջական վիճակը, նա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները ստիպված են եղել հեռացնել կանանցից մեկի ոտքը:

Թողնել պատասխան