ԹՊՀ-ն աշխատակազմի նոր ղեկավար՝ կանցլեր ունի

Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն այսօր՝ հոկտեմբերի 3-ին հանրությանն է ներկայացրել համալսարանի աշխատակազմի նոր ղեկավար Նունու Օվսիանիկովային:

«ԹՊՀ-ում ընտրական թեժ ցիկլն ավարտվել է: Այսօր արդեն ունենք ընտրված մարմիններ, գիտական խորհուրդ ընդլայնված կազմով, ինպես նաեւ Սենատ՝ նույնպես լայնացված կազմով: Սեպտեմբերի վերջին օրը տեղի ունեցավ գիտխորհրդի նիստ, որի ընթացքում պրոֆեսոր Նունու Օվսիանիկովան ընտրվեց որպես համալսարանի աշխատակազմի ղեկավար՝ կանցլեր»,֊ հայտրարարել է Շարվաշիձեն: Վերջինը շնորհավորել է նոր կանցլերին եւ նրան հաջողություն մաղթել ապագա գործունեության մեջ: Ըստ բարձրագույն կրթության մասին օրենքում փոփոխությունների, համալսարանի բոլոր ղեկավար անձանց արդեն իսկ ընտրել են: Ընտրություններից հետո ղեկավար մարմիններում անդամների քանակը աճել է, գիտական խորհուրդը 36, իսկ ներկայացուցչական խորհուրդը՝ 72 անդամից է կազմված: Հիշեցնենք, սեպտեմբերի 23-ին կայացել են ԹՊՀ-ի ռեկտորի ընտրությունները: Ռեկտոր է ընտրվել Վրաստանի ԿԳ նախկին փոխնախարար Գիորգի Շարվաշիձեն, ով պաշտոնաթող էր եղել ԹՊՀ-ի ռեկտորի թեկնածու դառնալու նպատակով: Համալսարանում ընտրությունները մեկնարկել են սեպտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին, ավարտվել՝ նախատեսվածից շուտ: ԸՆտրություններին մասնակցել են ակադեմիական խորհրդի բոլոր 36 անդամները:

Թողնել պատասխան