Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել աջակցության համար

Նախնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններում հաղթող Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել բնակչությանը՝ աջակցության համար:

«Միշտ զգացել եմ ժողովրդի աջակցությունը: Դա շատ կարևոր նախապայման է մեր առաջընթացի համար»,- հայտարարել է Ալիևը:

Նա նաև նշել է, որ Ադրբեջանի քաղաքացիներն իրենց ձայնը տվել են՝ «անվտանգության, առաջնընթացի ու զարգացման» համար:

«Ձեր աջակցությունը վերջին 15 տարվա ընթացքում մեր կատարած աշխատանքների գնահատականն է: 15 տարվա ընթացքում Ադրբեջանի տնտեսությունը 3,2 անգամ աճել է: Այնուամենայնիվ, մենք պետք է էլ ավելի ուժեղ լինենք: Առաջ, դեպի հաղթանակ»,- հայտարարել է Ալիևը:

Ըստ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիդ Պանախովի՝ քվեաթերթիկների 65 տոկոս հաշվարկների համաձայն՝ Իլհամ Ալիևը ստացել է ընտրությունների մասնակիցների ձայների ավելի քան 86,09 տոկոսը:

Թողնել պատասխան