Շարունակվում է Իտալիայի նախագահի պետական այցը Վրաստան

Պետական այցով Վրաստանում գտնվող Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան այսօր վաղ առավոտյան Հերոսների հրապարակում ծաղկեպսակ է դրել Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհվածների հուշակոթողին:

Հիշեցնենք՝ Իտալիայի ղեկավարի պետական այցը Վրաստան մեկնարկել է երեկ։ Նախագահական նստավայրում դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո Մատարելլան հանդիպումներ է ունեցել երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, այնուհետև խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հետ։

Հանդիպումներում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, նաև անդրադարձ է եղել քաղաքական, առևտրա-տնտեսական, պաշտպանական, արդարադատության և կրթա-մշակութային ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարներին:

Թողնել պատասխան