Լարին մեկ օրում չորս թեթրիով արժեզրկվեց

Վրացական լարին 7 ամսվա ընթացքում նոր ռեկորդ սահմանեց։ Ազգային տարադրամը ԱՄՆ դոլարի հետ ևս 4 թեթրիով արժեզրկվեց։ Երեկ երեկոյան տարադրամի փոխանակման կետերում ԱՄՆ 1 դոլարը 2,54 լարի արժեր։ Թանկացել է նաև եվրոն, որի գինը առևտրային բանկերում մինչև 3,4 լարիի է հասել։

Ազգային բանկի նախագահն այսօր, ամենայն հավանականությամբ, լարիի անկման հետ կապված հայտարարություն կանի։

Նախնական տվյալներով, Կոբա Գվենետաձեն կպատասխանի դրամավարկային քաղաքականության հանձնաժողովի նիստից հետո հնչած հարցերին:

Իշխող թիմի անդամները երեկ Ազգային բանկից բացատրություններ են պահանջել, իսկ ընդդիմությունը լարիի կտրուկ անկման հետ կապված կառավարությանն է մեղադրում՝ սխալ քաղաքականություն վարելու համար։

Պաշտոնական տվյալներով,  ԱՄՆ մեկ դոլարն այս պահին կազմում է 2 լարի և 52 թեթրի։ Տարադրամի փոխանակման վայրերում լարիի գինը գրեթե նույնն է:

Թողնել պատասխան