Խուլոյում 2 եկեղեցի են թալանել

Սխալթայի թեմը Խուլոյում 2 եկեղեցու կողոպուտի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել: Ինչպես նշվում է հաղորդագրություն մեջ, անհայտ անձինք պատուհանից ներխուժել են եկեղեցիներ: Գողացված է եկեղեցում դրված գանձանակը:

«Սեպտեմբերի 9-ին և 10-ին Խուլոյում 2 եկեղեցի են կողոպտել: Գողը եկեղեցիներ է ներխուժել պատուհանից: Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում: Հատկանշական է, որ անցյալ տարի կողոպտել էին նաև Սխալթայի տաճարը: Գողացել էին Սխալթայի Աստվածածնի քանդակը: Հետաքննություն էր իրականացվում, սակայն հանցագործը դեռևս չի հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրություն մեջ:

Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ գործի վերաբերյալ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի հատկանիշներով (գողություն):