Կառավարության կառուցվածքային փոփոխությունների հետևանքով 200 աշխատակից է ազատ արձակվել

Կառավարության կառուցվածքային վերակազմավորման արդյունքում 200-ից ավելի աշխատակից ազատվել է աշխատանքից:

Էկոնոմիկայի և Էներգետիկայի նախարարություններում  աշխատակիցների քանակը նվազել է 56-ով:

Արտաքին գործերի նախարարության հետ Եվրաինտեգրման հարցերով պետական նախարարի գրասենյակի միավորման հետևանքով 77 մարդ է ազատվել աշխատանքից:

Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության միավորման պատճառով 80 աշխատակից է ազատվել:

Կառավարության կառուցվածքային փոփոխությունները տեղի են ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին: Դեկտեմբերի 7-ին կառավարության կառուցվածքային փոփոխությունների ծրագիրը խորհրդարանը երրորդ լսումով ընդունեց:

Նյութի աղբյուր՝ imedinews.ge

Լուսանկարը՝ tabula.ge

Թողնել պատասխան