Կառավարության շենքում մեկնարկել է ՀՀ վարչապետի ընդունելության պաշտոնական արարողությունը

Թբիլիսիում, Վրաստանի կառավարության շենքում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդունելության պաշտոնական արարողությունը: Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հյուրընկալել է հայ գործընկերոջը. հնչել են Հայաստանի և Վրաստանի օրհներգերը: Վարչապետները ներկայացրել են իրենց պատվիրակություններին:

Այս պահին Գիորգի Կվիրիկաշվիլին և Նիկոլ Փաշինյանը դեմառդեմ հանդիպում են անցկացնում: Ավելի ուշ բանակցություններ կտարվեն՝ Վրաստանի և Հայաստանի նախարարների մասնակցությամբ:

Հանդիպումից հետո երկու երկրների վարչապետները լրատվամիջոցների համար հանդես կգան համատեղ հայտարարություններով:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ պաշտոնական այցով Վրաստանում է՝ կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ:

Թողնել պատասխան