Կառավարությունը պետք է պատասխանի լարիի հետ կապված բոլոր հարցերին. Մարգվելաշվիլի

«Կառավարությունը պետք է պատասխանի լարիի հետ կապված բոլոր հարցերին»,- դեկտեմբերի 20-ին հրավիրված ասուլիսում  Վրաստանի նախագահի դիրքորոշումն է   փոխանցել Մարգվելաշվիլիի մամուլի խոսնակ Էկա Միշվելաձեն:

Մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձ է եղել  խորհրդարանում  լարիի փոխարժեքի կարգավորման նպատակով ձևավորվող հատուկ խմբի գործունեությանը:

«Ոչ միայն հարկավոր է, այլ նաև ողջունելի է ընդդիմության մասնակցությունը խմբի ձևավորման գործընթացում: Շատ կարևոր է այդ գործընթացի թափանցիկության ապահովումը, որը դրական անդրադարձ կունենա նաև ողջ տնտեսության զարգացման վրա»,-նկատել է Միշվելաձեն:

Ընդգծելով վարչապետի և Կենտրոնական բանկի ղեկավարի պրոֆեսիոնալիզմը՝ Վրաստանի նախագահը հույս է հայտնել, որ իրավիճակը մոտ ապագայում կկարգավորվի:

Թողնել պատասխան