Թբիլիսիում տրամվայները կվերագործարկվեն․ Նարմանիա

Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան տրամվայների երթևեկության վերականգնումը ողջունելի առաջարկ է համարում։  

Թբիլիսիի զարգացման ծրագրի վրա աշխատող խմբի առաջարկն է, «ինչը` ողջունելի է»:

«Մենք, անշուշտ, ողջունում ենք  տրամվայների երթևեկության վերականգնման մասին Թբիլիսիի զարգացման գլխավոր ծրագրի խմբի առաջարկը։ Սա բավականին ժամանակատար, ներդրումներ պահանջող ձեռնարկ է, որը քննարկման կդրվի ապագայում: Կգա ժամանակը, երբ տրամվայների երթևեկությունը վերականգնելու ծրագիրը արդիական կդառնա»,- հայտարարել է Դավիթ Նարմանիան:

Թբիլիսիի քաղաքապետը նշել է, որ ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է ներդնել շուրջ 130 միլիոն եվրո, «այդ պատճառով մենք հավանաբար 2-3 տարի հետո կսկսենք  ծրագրի քննարկումը»։

Թողնել պատասխան