ԿԸՀ-ն Ախալքալաքիի նախընտրական միջադեպի փաստով դատախազություն կդիմի

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մտադիր է Դատախազություն դիմում ներկայացնել՝ Ախալքալաքիի տարածքային ընտրական հանձնաժողովի ղեկավար Հասմիկ Մարանգոզյանի հասցեին հնչեցված սպառնալիքների հետ կապված:Այս մասին ասել է ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Աննա Միքելաձեն: Ըստ նրա՝ Մարանգոզյանին սպառնացել  է ընդդիմադիր դիրքերից հանդես եկող քաղաքական գործիչ Սամվել Պետրոսյանը: Ներկայումս Պետրոսյանի որդին շրջանի ղեկավարի պաշտոնակատարն է: Ըստ ԿԸՀ-ի՝ հայր և որդի Պետրոսյանները սպառնացել են սպանել հանձնաժողովի ղեկավարին և հրդեհել նրա տունը.

«Սրանից ելնելով՝ նշվածը կարող է հանցագործության տարրեր պարունակել, ունեցած տեղեկատվությունը կուղարկվի Դատախազություն՝ ուսումնասիրության: Ընտրատարածքային ղեկավարության  գործունեության մեջ այս բնույթի միջամտությունը  վտանգավոր տենդենց է դառնում, ինչը պահանջում է ժամանակին արձագանք և առավելագույն ջանքեր՝ բռնությունը կանխելու համար: ԿԸՀ-ն մեկ անգամ ևս դիմում է ընտրությունների մասնակից բոլոր կողմերին՝ զերծ մնալ ընտրական ղեկավարության գործառույթներում կոպտորեն միջամտելուց և ապօրինի գործողություններից»,— ասել է Միքելաձեն:

Ըստ նրա՝ սա Պետրոսյանի կողմից նույն անձի նկատմամբ առաջին սպառնալիքը չէ, բացի այդ Պետրոսյանը առարկություններ է ներկայացրել նաև Ախալքալաքիի տարածքային ընտրական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Պաատա Փանջիկիձեին՝ աշխատանքային գործունեության հետ կապված:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին Վրաստանի բնակիչներն ընտրելու են տեղական ինքնակառավարման մարմիններ (1058 պատգամավոր), ինչպես նաև 64  քաղաքապետ և շրջանային ղեկավար:

s.thumb63-ամյա Սամվել Պետրոսյանը 1991-92 թթ. Ախալքալաքիի ղեկավարն էր: Դրանից հետո եղել է Ախալքալաքիի զինվորական խորհրդի ղեկավարը: Նույն թվականին քաղաքային ղեկավարի պաշտոնն է զբաղեցրել: Տարբեր տարիներին եղել է նաև Վրաստանի ՆԳՆ-ի աշխատակից: 2012-ին դարձել է խորհրդարանի պատգամավոր «ՄԱՇ»-ի կողմից, սակայն 2015-ին լքել է կուսակցությունը:

Թողնել պատասխան