Կվիրիկաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել հանրապետության տոնի առթիվ

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին առաջին հանրապետության հռչակման 100-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել։

«Վաղը մենք պետականության վերականգման կարևորագույն տարեթիվն ենք նշում։ Օրվա առիթով շնորհավորում եմ՝ ցանկանալով, որ մեր երկիրը 1918 թվականի մայիսի 26-ին սկսած հսկայական գործն այսօր արդեն պսակի եվրոպական ընտանիքի լիիրավ անդամի իրավունք ստանալով»,-հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Մայիսի 26-ին Վրաստանի տարբեր շրջաններում տոնական միջոցառումներ են նախատեսված։

Թողնել պատասխան