Համաշխարհային ճգնաժամը չի շրջանցի Վրաստանը. Բոձաշվիլի

«Դժվար իրավիճակ է ստեղծվել, սա այն դեպքը չէ, որ կշրջանցի Վրաստանը»,- «Պալիտրանյուս»-ի «360 աստիճան» հաղորդման ընթացքում Սիրիայի շուրջ նոր զարգացումներին անդրադառնալիս նման հայտարարություն է արել Վրաստանի անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի օգնական Լևան Բոձաշվիլին:

Ըստ Բոձաշվիլիի՝ Վրաստանը պետք է կենտրոնացած և ուշադրությամբ հետևի գործընթացներին, քանի որ սառը պատերազմից էլ ավելի բարդ փուլ ենք թևակոխել:

«Փաստ է, որ Սիրիայում այս կարգի էսկալացիա դեռևս չի եղել: Սա կարելի է համարել հակամարտության բարձր կարգի վտանգ ներկայացնող իրավիճակ: Նկատի ունեմ համաշխարհային հակամարտություն»,- նշել է Բոձաշվիլին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել էր, թե Սիրիայի ուղղությամբ հրթիռներ է արձակելու:

Թողնել պատասխան