«Հայրենասերների դաշինքը» պահանջում է կառավարության հրաժարականը

Խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունը Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիա է անցկացրել՝ կառավարության հրաժարականի պահանջով:

Snimok-ekrana-2017-10-29-v-18.37.42-768x414Նախորդ շաբաթ Վրաստանում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքում «Հայրենասերների դաշինքը», ըստ նախնական արդյունքների, կարողացել է հաղթահարել 4%-ի շեմը՝ դառնալով հասարակության վստահությունն ունեցող չորրորդ կուսակցությունը: «Հայրենասերներն» այլ արդյունք էին ակնկալում: Կուսակցության առաջնորդ Դավիդ Թարխան-Մոուրավին քվեարկությունից առաջ հայտարարել էր, թե իրենք ակնկալում են երկրորդ տեղը, նա զգուշացրել էր, որ ցանկացած այլ արդյունքի դեպքում կհամարեն, որ ընտրությունները կեղվծել են:

«Այս կեղծ իշխանությունը ժողովրդին խորտակել է աղքատության և կոռուպցիայի մեջ, նրանք պետք է հրաժարական տան: Մեկ շաբաթ առաջ նրանք կրկին ցույց տվեցին, որ ուժով են պահում իշխանությունը»,- բողոքի ակցիայի մասնակիցներին է դիմել կուսակցության գործադիր քարտուղար Գոչա Թևդորաձեն: Կուսակցությունը շարունակում է հնչեցնել այն պահանջները, որոնք ուներ մինչ ՏԻՄ ընտրությունները՝ երկղոսություն Մոսկվայի հետ, «Վրաստան-ՆԱՏՕ-Ռուսաստան» հանձնաժողովի ստեղծում, ինչպես նաև սոցիալական հարցեր կապված վարկառուների և սոցիալապես անապահովների հետ:

Հիշեցնենք՝ ընտրություններից առաջ այս կուսակցության ներկայացուցիչները եղել են ՌԴ-ում, հանդիպումներ ունեցել ռուս խորհրդարանականների հետ: Ըստ կուսակցության առաջնորդների՝ Մոսկվայում քննարկվել են Վրաստան-ՆԱՏՕ-ՌԴ նոր քաղաքական ձևաչափի ստեղծման և Թբիլիսիում միջազգային համաժողովի կազմակերպման հեռանկարները:

Սա վերջին երեք ամիսների ընթացքում արդեն երրորդ այցն էր Մոսկվա: Հուլիսին վրաստանյան  խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները հանդիպել էին  ՌԴ պետդումայի պատգամավորներին, միջխորհրդարանական աշխատանքային խմբի ստեղծման պայմանավորվածություն ձեռք բերել:

Թողնել պատասխան