Հայրենասերների դաշինքի անդամները կմեկնեն Մոսկվա

«Վրաստանի հայրենասերների դաշինք» խորհրդարանական ընդդիմադիր ֆրակցիայի անդամները Զատիկից հետո մտադիր են ուղևորվել Մոսկվա և հանդիպել Ռուսաստանի Պետդումայի իրենց  գործընկերների հետ, հաղորդում է ֆրակցիայի անդամ Ադա Մարշանիան:

«Այսօր  վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ելույթ ունեցավ՝ աբխազների և օսերի  հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված խաղաղարար նախաձեռնությամբ: Սակայն մեր բնակչությունը սպասում է այդ իմաստով կոնկրետ գործողությունների: Այդ առումով հաջողության հասնելու համար երկխոսություն է անհրաժեշտ Ռուսաստանի հետ: Մեր քաղաքական թիմը դա կանի»,- լրագրողներին ասել է Ադա Մարշանիան:

«Վրաստանի հայրենասերների դաշինքի» անդամները անցյալ տարի երկու անգամ այցելեցին Մոսկվա և հանդիպեցին ռուս պատգամավորներին: Այնուհանդերձ, Վրաստանի Խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն այդ հանդիպումները անձնական բնույթի անվանեց, որոնք կապ չունեն իշխանությունների հետ։

Թողնել պատասխան