Հանուն գիտության զարգացման եւ «Լսարան 115»-ի հանդիպումը Թբիլիսիում

Փետրվարի 2-ին Թբիլիսիում կայացավ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի և «Լսարան 115» ուսանողական շարժման ներկայացուցիչների հանդիպումը:  Հանդիպման ընթացքում կողմերը փոխանակվեցին փորձով և հետագա համագործակցության հույս հայտնեցին:
4Դավիթ Պետրոսյանի խոսքերով, հանդիպման ժամանակ պարզ է դարձել, որ երկու երկրներում ԲՈւՀ-երում առկա խնդիրները նման են միմյանց:
«Լսարան 115»-ի անդամները ծանոթացրեցին իրենց փորձի հետ և խոսեցին խնդիրների վերաբերյալ, այդ թվում` ուսանողական խորհուրդներում և դասապրոցեսներում առկա խնդիրները: Հիմնականում ուշադրություն դարձվեց  իրազեկմանն ու բարձրաձայնմանը: Միևնույն ժամանակ քննարկվել է, թե ինչ մեթոդներ է օգտագործվում տվյալ շարժումների դեմ և ոնց կարելի է հակազդել դրանց»,- մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Պետրոսյանը:
1«Լսարան 115»-ը իր գործունեությունը սկսել է 2016 թվականի գարնանը` Թբիլիսիի պետական համալսարանի աշխատակազմի ընտրություններին ընդառաջ: Պատճառը թեկնածուներից մեկն էր: Շարժումը մի քանի ամիս շարունակ պահանջում էր բարեփոխումներ իրականացնել կրթական ոլորտում, ինչպես նաև  պահանջում էին համալսարանը ազատել Վրաստանի ազգային անվտանգության ծառայության անդամներից: Նրանք նաև  գրավել էին ԹՊՀ-ի 6-րդ մասնաշենքը, որտեղից դուրս եկան միայն այն ժամանակ, երբ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպեց շարժման մասնակիցների հետ և խոստացավ փոփոխություններ իրականացնել կրթական ոլորտում: Այն բանից հետո, երբ ուսանողական շարժման պահանջները ի կատար չածվեցին, «Լսարան 115»-ը մի քանի ամսով գրավեց նույն մասնաշենքը:
2Ուսանողական շարժումներից բացի, «Լսարան 115»-ը ակտիվություն է ցուցաբերում նաև երկրի քաղաքական կյանքում: Նրանք կարողացան խանգարել «Վրացական երազանք»-ի կողմից Սահմանադրության նոր նախագծի ներկայացմանը, ինչի արդյունքում Խորհրդարանի խոսնակը ստիպված եղավ հեռանալ դահլիճից:

Թողնել պատասխան