Բիբիլովը շնորհակալություն է հայտնել Ասադին

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել է, որ Սիրիայի կողմից Հարավային Օսիայի անկախության ճանաչումը այն անխուսափելի գործընթացի շարունակությունն է, որը սկսվել է դեռ 2008 թվականին:

«Անկախության փոխադարձ ճանաչումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Հարավային Օսիայի հանրապետության և Սիրիայի հանրապետության միջև կարևոր և պատմական իրադարձություն է: Նոր ընկերներ են անհրաժեշտ հատկապես այն երկրներին, որոնք ծանր պայմաններում են հայտնվել՝ կանգնելով ռազմական ագրեսիայի և ահաբեկչության առջև»,- նշել է Բիբիլովը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին՝ պատրաստակամություն հայտնելով զարգացնել քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունները»: Տեղեկացնում է interpressnews լրատվականը։

Հիշեցնենք՝ Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։

Թողնել պատասխան