Հացադուլի երրորդ օրը Բաթումիի նավահանգստում

Բաթումիի նավահանգստում աշխատակիցները արդեն երրորդ օրն է հացադուլ են անում: Ամբողջ գիշեր տեղում կենտրոնացված են եղել իրավապահ մարմինների աշխատակիցները։ Ներքին գործերի նախարարությունը հացադուլի մասնակիցներին մեղադրում է նավահանգստի բնականոն աշխատանքներին խոչընդոտելու մեջ, սակայն հացադուլավորները մտադիր չեն դադարեցնել ակցիան, մինչեւ նավահանգստի տնօրենը հրաժարական չտա:

«Տնօրենը պետք է հրաժարական տա: Մենք սպասում ենք նոր ղեկավարությանը», — ասել է հացադուլի մասնակիցներից մեկը:

Մինչդեռ ընդդիմադիր կուսակցությունները պնդում են, որ Վրաստանի նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին եւ իր մորաքրոջ տղան` Ուչա Մամացաշվիլին մտադիր են նոր ընկերություն մտցնել նավահանգիստ, ուստի այս հացադուլն այդ գործընթացին օժանդակելու համար արհեստականորեն է ստեղծված:

«Իվանիշվիլին փորձում է արհեստականորեն փակել Բաթումիի նավահանգիստը, եթե հետևենք վիճակագրությանը, ապա կտեսնենք, որ տարեցտարի նվազում է բեռնափոխադրումների ծավալը», — ասել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի, Միացյալ Ազգային շարժման խմբակցության անդամ Գիա Աբուլաձեն:

Թողնել պատասխան