Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 117 և 236 հոդվածներով

Վրաստանում հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտություններին Գորիում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Իրակլի Օքրուաշվիլիի նախնտրական հանդիպման ժամանակ վիրավորված 2 անձինք դեռեւս գտնվում են հիվանդանոցում: Թոմաշվիլիի և Կոշաձեի առողջական վիճակը կայուն է գնահատվում:

Պաշտպանության նախարարության Գորիի ռազմական հիվանդանոցի բժիշկ-վնասվածքաբան Գիորգի Արեւաձեն հայտարարել է, որ երկուսին էլ երեկ երեկոյան վիրահատել են:

Դեպքի հետ կապված հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 117 և 236 հոդվածներով: Իրակլի Օքրուաշվիլին Գորիում իր խոսքերով քրեական հեղինակությունների ակտիվացման մեջ է մեղադրում է Կախի Կալաձեի կնոջ եղբորը:

121171355255816Հիշեցնենք, Իրակլի Օքրուաշվիլի Վրաստանի պաշտպանության նախարար է եղել 2004-2006թթ, 2006-ին եղել է տնտեսության նախարար: 2007թ-ին հակադրվել է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ մեղադրելով նրան հակապետական գործողության եւ սպանության պատվերների մեջ: Նույն տարվա ընթացքում ստեղծել է «Հանուն միասնական Վրաստանի» կուսակցությունը: Սկսած 2007֊ից Օքրուաշվիլին բնակվել է Ֆրանսիայում: 2008֊ին Թբիլիսիի քաղաքական դատարանը որոշում է կայացրել առանց Օքրուշվիլիի ներկա գտնվելու, նրան 11 տարվա ազատազրկման դատապարտել: 2012-ի իշխանափոխությունից հետո, Օքրուաշվիլին վերադարձել է Վրաստան, ձերբակալվել եւ ապա 2013-ի հունվարին դատական դահլիճից ազատ արձակվել:

Թողնել պատասխան