ՀԿ-ները կողմ են խառը ընտրահամակարգին

Վրաստանում գործող որոշ հասարակական կազմակերպություններ կողմ են խառը ընտրահամակարգին և տարածաշրջանային-մեծամասնական ձևաչափով ընտրություններ  անցկացնելուն։

ՀԿ-ների մի մասը աջակցում է ինչպես տարածաշրջանային-համամասնական այնպես էլ ազգային` համապետական համամասնական ընտրակարգին:

«Կողմ եմ այն մոդելին, որին աջակցում են ոչ միայն ՀԿ-ները, այլեւ քաղաքական կուսակցությունների գրեթե մեծ մասը: Դա ինչպես համամասնական ընտրակարգն է, այնպես էլ տարածաշրջանային համամասնական ընտրակարգով խորհրդարանի ընտրություններ անցկավնելուն: Այսինքն` 75 պատգամավոր կընտրվի տարածաշրջանային համամասնական ընտրակարգով, 75-ը՝ ազգային համամասնականով»,- հայտարարել է արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Միխեիլ Բենիձեն։

Թողնել պատասխան