Հույս ունենք մեծամասնության հետ համաձայնության հասնել․Կոբախիձե

Վրաստանի խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ խորհրդարանական մեծամասնության հետ սահմանադրության հացում համաձայնություն կլինի։ 

Նա ասել է, որ  «116 պատգամավորի անունից խոսելու հնարավորություն չունեն», սակայն հույս է հայտնել, որ վերջիններիս հետ հարցի շուրջ խորհրդարանական քննարկումների ժամանակ համաձայնության կգան:

«Մենք բազմաթիվ հայտարարություններ ենք արել՝ վստահեցնելով, որ խորհրդարանական քննարկումները կշարունակվեն: Հանձաժողովը խորհրդարանին է ներկայացրել փաստաթուղթ, որը ենթադրում է, որ հաջորդ ընտրություններն արդեն տեղի են ունենալու միայն համամասնական ընտրակարգով: Խորհրդարանական քննարկումները դեռևս կշարունակվեն, դրանք ցույց կտան, թե ինչպիսի Սահմանադրություն կունենանք»,- հայտարարել է Կոբախիձեն:

Թողնել պատասխան