Մարգվելաշվիլին ցավակցություն է հայտնել Մանչեստրի ահաբեկչության առնչությամբ

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ցավակցություն է հայտնել Մանչեստր քաղաքում  տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածներ հարազատներին:

«Ցնցված եմ Մանչեստրում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից, որը մարդկային կյանքեր է խլել: Վրաստանի ժողովուրդն ու իշխանությունները խստորեն դատապարտում են ահաբեկչության որևէ դրսևորում: Վրաց ժողովրդի անունից ցավակցում եմ զոհվածների հարազատներին»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:

Երկրի ղեկավարը ցավակացական ուղերձում նաև ասել է, որ Վրաստանը միջազգային հանրության հետ պայքարում է այս «մեծ վտանգի» դեմ:

Նշենք, որ Մանչեստր քաղաքի  Manchester Arena մարզահամերգային համալիրում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի: Ավելի քան 60-ը տարբեր վնասվածքներ են ստացել։

Թողնել պատասխան