Վրաստանում կքննարկվի մարիխուանայի կիրառության ազատականացման հարցը

Վրաստանի խորհրդարանն ընթացիկ շաբաթվա լիագումար նիստում կքննարկի կառավարության կողմից ներկայացված օրինագիծը, որը ենթադրում է մարիխուանայի կիրառության ազատականացում:

Առողջապահության հանձնաժողովի ղեկավար Ակակի Զոիձեն վստահեցրել է, որ թմրանյութերի դեմ պայքարի վերաբերյալ օրենսդրությունը փոփոխությունների կենթարկվի։

Զոիձեի խոսքով՝ փոփոխություններում  տեղ կգտնի նաև թմրանյութեր օգտագործողների հանդեպ հոգատարության և բուժման քաղաքականությունը, սակայն կխստացվի թմրանյութերի ապօրինի վաճառքին ու տարածմանը վերաբերող քաղաքականությունը:

«Իշխող թիմը գնում է դեպի թմրանյութերի  քաղաքականության ազատականացման: Հասարակության շրջանում կարծիքները կիսվում են, այդ պատճառով պետք է որոշակի կոնսենսուսի հասնել»,- հայտարարել է Զոիձեն:

Թողնել պատասխան