Մարիխուանայի օգտագործումը կմնա քրեորեն պատժելի

imagesՄարիխուանայի սիրահարների համար ` վատ նորություն: Վրաստանում  օրենքը չի մեղմացվի:  Խորհրդարանը տապալել է մարիխուանայի օգտագործումը ապաքրեականացնելու օրենքի նախագիծը:

Այսօրվա օրենով` մարիխուանա պահելը  կամ ձեռք բերելը համարվում է քրեորեն պատժելի արարք:  Թմրամիջոցի`  թեկուզ փոքր քանակություն հայտնաբերելու դեպքում քաղաքացին տուգանվում է` առաջին անգամ 500 , երկրորդ անգամ`  2000 լարիի չափով, երրորդ անգամը ենթադրում է  ազատազրկում:

Օրենքն  ընդունվել է 2006-ին, որից հետո բազմիցս այն մեղմացնելու, նույնիսկ ապաքրեականացնելու առաջարկ ու փորձեր  եղել են, տասնյակ բողոքի ակցիաներ են անցկացվել,  իսկ  2013-ին մեծ արձագանք ստացավ Բեկա  Ցիկարիշվիլիի գործը, երբ  65 գրամ մարիխուանա ձեռք բերելու համար նրան սպառնում էր 14 տարվա ազատազրկում:

Այդ ժամանակ դատարանը որոշեց, որ  մարիխուանա  վաճառողներն ու օգտագործողները չպետք է նույն պատժին արժանանան, որոշեց, որ սպառողի համար ազատազրկում չի լինելու,  սակայն, սրա հետ մեկտեղ,  նախորդ իշխանությունները հայտարարեցին, որ մարիխուանայի օրենքի  ապաքրեականացում չի լինի, քանի որ դա կնշանակի թմրամոլության խթանում:

Արդեն մեկ տարի է` խորհրդարանական փոքրամասնության պատգամավոր Գոգա Խաչիձեն  պայքարում է  այս օրենքի դեմ:  Նրա սկզբնական առաջարկը  մարիխուանայի օգտագործման բացարձակ ապաքերականացումն էր,   հետո պահանջը վերաձևակերպեց, որի դեպքում` մարիխուանա աճեցնելը , ձեռք  բերելը  և պահելը չէր հետապնդվի օրենքով, իսկ  մարիխուանա օգտագործելու համար նախատեսված 500 լարին կփոխարինվեր 100 լարիով: Մարտի 2-ին այս առաջարկը  ևս խորհրդարանը քննարկեց և մերժեց: Խաչիձեն ասում է` հույսը չի կորցնում, պայքարը շունակելու է:

«Մենք սրա վրա կանգ չենք առնելու և սկզբունքորեն շարժվելու ենք այն ուղղությամբ, որ  մարիխուանայի , եթե ոչ մնացած թմրանյութերի օգտագործումը ապաքրեականացվի:  Սա մեր կոնկրետ նպատակն է: Մենք կուսումնասիրենք եվրոպական երկրներն ինչպես են վարվում օրենքի այս մասով: Այս հարցը կա,  հասարակությունը  պատրաստ է, հասարակական կազմակերպությունները ևս, սա նորմա՞լ է, երբ  21 -րդ դարում քեզ կարող են մեկ տարով սզատազրկել մաիրխուանայի համար, սա իմ կարծիքով, ճնշում է»:

Հասարակական կազմակերպությունների տվյալների համաձայն՝ Վրաստանի  շուրջ  45 հազար բնակիչներ  թմրանյութ է օգտագործում: Մարիխուանա ծխելուց հետո սրտի աշխատանքի արագությունն ավելանում է 20-100 տոկոսով: Ուսումնասիրություններից մեկի արդյունքներով հայտնաբերվել է, որ ծխելու առաջին ժամվա ընթացքում օգտագործողների մոտ 5 անգամ ավելանում է սրտի կաթված ստանալու վտանգը:

Որոշ ուսումնասիրություններ էլ ցույց են տվել, որ մարիխուանայի օգտագործումը կապված է մտավոր առողջական խնդիրների հետ, ինչպիսին է, օրինակ  շիզոֆրենիան: Ապացուցված է, որ օգտագործողների գրեթե 9 տոկոսը կախվածություն է ձեռք բերում:

Թողնել պատասխան