Լատվիայի և Վրաստանի ապագայի խոչընդոտը ՌԴ-ն է․ Մարգվելաշվիլի

Եռօրյա պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսը հանդիպել է Վրաստանի իր գործընկերոջը՝ Գիորգի Մարգվելաշվիլիին:

Վրաստանի նախագահը Վեյոնիսին շնորհակալություն է հայտնել  Վրաստանի հյուսիսատլանտյան ինտեգրման գործում աջակցության համար:

«Պարոն նախագահը մեր երկրի նշանավոր բարեկամն է, ում ցանկանում եմ  շնորհակալություն հայտնել Վրաստանին ցուցաբերած աջակցության համար: Մենք խոսել ենք երկստեք համգործակցության մասին, տարածաշրջանային հարցերի շուրջ:  Տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցությունը իրագործելի է: Մենք միասնական ու  լուսավոր տեսլական ունենք, որին, սակայն,  խանգարում է  հյուսիսային հարևանի ագրեսիվ քաղաքականությունը»,- ասել է Մարգվելաշվիլին՝ ընդգծելով նաև, որ Լատվիան դեմ է Վրաստանի տարածքների բռնագրավմանը։

Թողնել պատասխան