Մեքսիկայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 90-ի

ՌԻԱ նովոստին հաղորդում է, որ Մեքսիկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից 90 մարդ է զոհվել: 71-ը Օահակա նահանգից են: 8,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը  գրանցվել է ուրբաթ օրը: Օջախը 33 կմ խորության վրա է: Ցունամիի զգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը հաղորդում է, որ երկրաշարժից հետո  ցունամիից ալիքների բարձրությունը հասել է մեկ մետրի:

Թողնել պատասխան