Միջազգային փորձագետները ծանոթացել են սահմանադրական բարեփոխումներին

Վրաստանի խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեն Բաթումիում ընթացող «Վրաստանի Եվրոպական ճանապարհը» խորագրով համաժողովի շրջանակներում  ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների նախագիծը։

Ներկաներն անդրադարձել են հատկապես սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ միջազգային արձագանքներին:

«Բովանդակության հետ կապված ոչ մի տեսակի հարց չի հնչում, չնայած, իհարկե, մեր միջազգային գործընկերները կոչ են անում առավել  շատ քայլեր ձեռնարկել  սահմանադրության բարելավման ուղղությամբ: Միժամանակ ակնհայտ է՝  այդ քայլերն արվում են»,- հայտարարել է խորհրդարանի եվրաինտեգրման հանձնաժողովի ղեկավար Թամար Խուլորդավան:

Թողնել պատասխան