Ջանելիձեն Բաթումիում հանդիպել է ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչներին

«Վրաստանի Եվրոպական ճանապարհ» խորագրով Բաթումիում ընթացող համաժողովն այսօր օրակարգում կշարունակի Արևելյան գործընկերության ծրագրի առջեւ ծառացած մարտահրավերների ու միգրացիոն խնդիրների վերաբերյալ հարցերի քննարկումը:

Միջոցառման շրջանակներում Բաթումիում այսօր կայացել են երկկողմ եւ ընդլայնված կազմով հանդիպումներ: Վրաստանի Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն հանդիպել է Եվրամիության անդամ երկրների մի շարք  բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Նշվում է, որ համաժողվն այսօր անդրադառնալու է ևս երեք կարևոր հարցերի քննարկմանը, դրանցից մեկը վերաբերում է ԵՄ-Վրաստան վիզայի ազատականացման համաձայնագրին:

Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին լրագրողներին հայտնել է, որ քննարկումներում ընդգրկված են նաև վերջին շրջանում աղմուկ բարձրացրած մի շարք գործեր:

«Կքննարկենք նաեւ երկրում ընթացող զարգացումները: Մասնավորապես դատական համակարգի, իրավապաշտպան մարմինների գործունեությունը, ԶԼՄ-ներում գոյություն ունեցող իրավիճակը, սահմանադրական բարեփոխումների, օկուպացված տարածքների մասին հարցերը,- նշել է Նանուաշվիլին:

Թողնել պատասխան