Վրաստանին թեկնածուի կարգավիճակ չտալը չի բացառվում․ Կալաձե

Վրաստանի իշխանություններն ամեն ինչ անում են Եվրահանձնաժողովի պայմանները կատարելու համար, սակայն հնարավոր է, որ Վրաստանին չտան թեկնածուի կարգավիճակ, այսօր ասել է «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

«Ինչ որոշում կկայացվի, կախված չէ մեզանից. ես չեմ բացառում, որ նրանք նորից քաղաքական որոշում կկայացնեն և մեզ կարգավիճակ չեն տա», — ասել է Կալաձեն։

Նրա խոսքով, իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ՝ առաջարկությունները կյանքի կոչելու համար։

«Այս բոլոր տասներկու կետերը կկատարվեն։ Այս 12 կետերից մեկը բևեռացման հաղթահարումն է։ Ակնհայտ է, որ դա չի կարող լինել միակողմանի, դա անհնար է։

Բոլոր առումներով և բոլոր ուղղություններով Վրաստանն առաջ էր այս երկրներից։ Ես չեմ ուզում, որ որեւէ մեկը մտածի, թե չեմ աջակցում Ուկրաինային կամ Մոլդովային, ընդհակառակը, շնորհավորում եմ նրանց այս կարգավիճակի համար։ Դա քաղաքական որոշում էր», — ասել է Կալաձեն: