Աուդիտի գործակալությունը կոչ է անում հայտարարագրել նախընտրական ծախսերը

Վրաստանի աուդիտի պետական ծառայությունը աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին կոչ է անում ժամանակին հայտարարագրել նախընտրական արշավի համար նախատեսված ծախսերը։

Այս մասին interpressnews լրատվականին փոխանցել է քաղաքական կուսակցությունների ֆինանսական գործունեության մոնիտորինգի ծառայության ղեկավար Զուրաբ Ազնաուրաշվիլին:  Նա վկայակոչելով այդ մասին ընտրական օրենսգրքում  տեղ գտած կետերն ու պետաուդիտի 2016թ․ մայիսի 5-ի հրամանը, ասել է․

«Կոչ ենք անում բոլորին մինչեւ Վրաստանի նախագահի կողմից ընտրությունների օրվա նշանակումը, հետևել օրենքով սահմանված կարգին՝ ժամանակին աուդիտի ծառայություն ներկայացնելով ծախսերի մասին հաշվետվությունը։ Սրանով կօգնենք արդար ու թափանցիկ ընտրական միջավայրի ձևավորմանը»։

Նրա խոսքով, բոլոր շահագրգիռ անձանց համար ընթանում են խորհրդատվություններ։ Գործակալությունը պատրաստ է նաև հարկ եղած դեպքում կազմակերպել վերապատրաստման դասընթացներ:

Թողնել պատասխան