Առաջիկա օրերին կներկայացնենք տրանսպորտային նոր քաղաքականությունը. Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն քաղաքի կառավարման նիստի ժամանակ տեղեկացրել է, որ առաջիկա օրերին կներկայացնեն տրանսպորտային նոր քաղաքականությունը։

«Էկոլոգիական իրավիճակի բարելավման համար կարևոր են նաև տրանսպորտային որոշակի սահմանափակումները: Մենք պետք է իրականացնենք տարբեր ծրագրեր: Առաջին հերթին պետք է փոխվեն դեղին ավտոբուսները, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում օդի աղտոտման առումով: Լուրջ խնդիրներ են առաջացնում նաև միկրոավտոբուսների և հին մեքենաների արտանետումները: Առաջիկայում կներկայացնենք տրանսպորտային քաղաքականությունը և թե կոնկրետ ինչ քայլեր պետք է արվեն այս խնդիրները լուծելու համար»,- ասել է Կալաձեն:

Թողնել պատասխան