Մարգվելաշվիլին դատապարտում է գլխավոր աուդիտորի վրա հարձակումը

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին անդրադարձել է աուդիտի պետական ծառայության ղեկավարի վրա իրականացված հարձակմանը:

Նախագահի խոսնակ Էկա Միշվելաձեն ասել է, որ երկրի ղեկավարը մտահոգված է տեղի ունեցածի պատճառով և քննչական մարմիններին կոչ է անում արդյունավետ հետաքննություն իրականացնել:

Գիորգի Մարգվելաշվիլին գտնում է, որ Վրաստանի քաղաքացիները անապահովության զգացում կունենան, երբ բարձրաստիճան  պաշտոնյայի հանդեպ հարձակում է իրականացվում:

«Աուդիտի ղեկավարի վրա հարձակումը մտահոգիչ է: Հարցերի տեղիք է տալիս գլխավոր աուդիտորի հայտարարությունը, որ նրա վրա հարձակվել են իր գործունեության պատճառով: Նախագահը կարծում է, որ գործի արդյունավետ հետաքննության բացակայության դեպքում քաղաքացիներն ապահովության զգացում  չեն ունենա»,- հայտարարել է Էկա Միշվելաձեն:

Թողնել պատասխան