ՆԱՏՕ-ի ռազմածովային նավատորմն արդեն Փոթիում է

ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ռազմածովային նավատորմն արդեն սևծովյան Փոթիի նավահանգստում է։

Վրաստանի ծովային ոստիկանության ղեկավար Թեմուր Կեկելիձեն նշել է, որ մինչև մայիսի 18-ը նախատեսված զուրավարժություններին ընդգրկված են HMS DUNCAN (Մեծ Բրիտանիա), TCG GEMLIK (Թուրքիա), BGS DRAZKI (Բուլղարիա) և RS REGELE FERDINANT (Ռումինիա) նավերը:

«Նախատեսված «Ծովի պաշտպան» գործողության շրջանակներում կզարգանան այդ ոլորտում Վրաստանի կարողությունները, որպեսզի Վրաստանն իր ավանդն ունենա տարածաշրջանի ծովային անվտանգության ամրապնդման գործում»,-imedinews-ի փոխանցմամբ, հայտարարել է Կեկելիձեն:

Թողնել պատասխան