Շարունակվում են Վրաստանի ԶՈւ-ի 2 զինծառայողների որոնողափրկարարական աշխատանքները

Սև ծովի ափամերձ Գոնիո բնակավայրում շարունակվում են Վրաստանի ԶՈւ-ի հատուկ նշանակության 2 զինծառայողների  որոնողափրկարարական աշխատանքները:  Հիշեցնենք,  որ զինծառայողնեը Սև ծովում օգորոստոսի 17-ին հատուկ ուսումնավարժանքներ անցկացնելիս առաջադրանքներից մեկի ժամանակ  սուզվել են, որից հետո  սակայն ծովի մակերեսին չեն հայտնվել:

Այսօր` օգոստոսի 18-ին դեպքի վայր է ժամանել նաև Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշավիլին: Գոնիոյում է գտնվում նաև Աջարիայի կառավարության ղեկավար Զուրաբ Պատարաձեն: Նախագահը Աջարիայի կառավարության ղեկավարի հետ նախ ծանոթացել է  որոնողափրկարարական աշխատանքների ընթացքին, այնուհետև հանդիպել նաև կորած զինվորների ընտանիքների անդամներին: Որոնողափրկարարական աշխատանքներում  ներգրավված են  նաև Թուրքիայի ԶՈՒ-ի առափնյա անվտանգության ծառայությունը: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն:

Թողնել պատասխան