Վրաստանի կառավարությունում նոր դեմքեր կլինեն․ Interpressnews

Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, Միխեիլ Չխենկելին կհեռանա կրթության և գիտության նախարարի պաշտոնից:

Interpressnews-ի փոխանցմամբ, խորհրդարանական կուլիսներում խոսում են, որ կրթության և գիտության նախարարությանը կմիացվի նաև Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը և այն կղեկավարի Բիզնեսի և տեխնոլոգիաների համալսարանի ռեկտոր Միխեիլ Բատիաշվիլին: Նույն տեղեկատվությամբ, Չխենկելին հնարավոր է զբաղեցնի փոխնախարարի պաշտոնը:

Բացի այդ, Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի Գիորգի Քոբուլիան, ով Ռուսաստանում գործունեություն է ծավալում մասնավոր հատվածում: Ֆինանսների նախարարի պաշտոնը կզբաղեցնի «Վրաստանի բանկ»-ի նախկին գլխավոր տնօրեն Արչիլ Գաչեչիլաձեն:

Վրաստանի կառավարության նոր կազմը պարզ կլինի ընթացիկ շաբաթվա ընթացքում:

Թողնել պատասխան